Facebook-ը նորույթներ է պատրաստում իր օգտատերերի համար

06.08.2017, 18:05
Facebook-ը տեսակապով բանակցությունների համար նախատեսված սարք է մշակում:
Facebook-ը նորույթներ է պատրաստում իր օգտատերերի համար
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Facebook-ը տեսակապով բանակցությունների համար նախատեսված սարք է մշակում, որը կարող է ներկայացվել 2018 թվականի գարնանը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Bloomberg-ին:

Նրա աղբյուրների հաղորդմամբ, ծրագրվում է, որ նորույթը կունենա միջին նոութբուքի էկրանի չափերի սենսորային դիսփլեյ, ինչպես նաև խցիկ, որը կարձագանքի շարժմանը:

Загружается новость ... "Право"

Սարքը նախատեսված կլինի տան պայմաններում կիրառելու համար: Սպասվում է, որ այն առաջին անգամ կցուցադրեն F8 պրոֆիլային համաժողովում, որը կկայանա հաջորդ գարնանը: Նախատիպերն արդեն ստեղծված են, դրանք օգտագործում են փորձնական ռեժիմով:

Ինչպես նշում է Bloomberg-ը, Facebook-ը նաև աշխատում է ևս մեկ նորույթի` տնային տեխնիկայի կառավարման ձայնային «խելացի» դինամիկի վրա: Ընկերությունը փորձում է այդ նախագծի իրագործման մեջ ներգրավել նաև Apple-ի փորձառու աշխատակիցների:

Ավելի վաղ որոշ ընկերություններ ներկայացրել են նույն տեսակի իրենց սարքերը:-0-