Ֆեյսբուքը կպայքարի ֆեյքերի տարածած նորությունների դեմ
11.11.2016,
11:29
Ֆեյսբուքի ներկայացուցիչները խոստացել են վերացնել սոցիալական ցանցում առկա սխալները։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆեյսբուքի ներկայացուցիչները խոստացել են վերացնել սոցիալական ցանցի ոչ հավաստի տեղեկատվության դեմ պայքարի համար նախատեսված նորությունների ալգորիթմում առկա սխալները։
Ինչպես գրում է TechCrunch-ը, աշխատակիցները խոստացել են ուղղել տեխնիկական խնդիրները:
Գրառման մեջ նշվում է, որ ալգորիթմի տեխնիկական սխալները կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մակեդոնացի հաքերներն ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ կոտրել են Ֆեյսբուքի նորությունների հոսքը և սոցիալական ցանցը ողողել սուտ տեղեկություններով` Թրամփի օգտին:
«Ֆեյսբուքի աշխատակիցները լուրջ ջանքեր են գործադրում ոչ հավաստի տեղեկատվության դեմ պայքարում: Չնայած դրան` մենք դեռ մեծ աշխատանք պետք է կատարենք սոցիալական ցանցի նորությունների հոսքը բարելավելու ուղղությամբ», - հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: -0-