Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում

09.07.2017, 20:57
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։

Bonfire անունով նոր հավելվածն առաջին անգամ թեստավորել են սոցցանցի աշխատակիցները։ Այս մասին պատմել է ընկերության նախագծերին ծանոթ աղբյուրը, հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով Ferra.ru –ին։

Загружается новость ... "Лево"

Facebook–ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։

Հավելվածի թողարկումը նախատեսված է 2017 թ.–ի աշնանը։

Ականատեսների հաղորդմամբ, Facebook–ի նոր պրոդուկտն իրենից ներկայացնում է Houseparty–ի կլոնը, որը բջջային հավելված է` նախատեսված խմբային տեսազանգերի համար։ Houseparty–ի ստեղծման համար մշակողներից պահանջվել է շուրջ 10 ամիս։–0–