Facebook-ը անվճար Wi-Fi–ի որոնման ֆունկցիա է թեստավորում

23.11.2016, 14:16
Facebook ընկերությունը սկսել է թեստավորել ֆունկցիա, որը նախատեսված է հասարակական վայրերում անվճար Wi-Fi որոնելու համար:
Facebook-ը անվճար Wi-Fi–ի որոնման ֆունկցիա է թեստավորում
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook ընկերությունը սկսել է թեստավորել ֆունկցիա, որը նախատեսված է հասարակական վայրերում անվճար Wi-Fi որոնելու համար, հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով gazeta.ru–ին։

«Wi-Fi որոնում» գործառույթն ինտեգրված է Facebook–ի հավելվածում։ Ծառայությունը գործարկելիս հայտնվում է քարտեզ, որի վրա նշված են Wi-Fi–ի մոտակա կետերը։ Հավելվածում նաև նշվում է ժամանակը, որը կպահանջվի անհրաժեշտ Wi-Fi կետին հասնելու համար։

Facebook–ի ներկայացուցչի խոսքով, ծառայությունը ստեղծվել է, որպեսզի օգտատերերը միշտ կարողանան մնալ կապի մեջ։–0–