Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել

18.06.2017, 18:38
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Facebook սոցիալական ցանցի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը` թույլատրելով օգտագործել այն գրառումների մեկնաբանություններում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով Ferra.ru–ին, մինչ այս Facebook–ի օգտատերերը կարող էին GIF պատկերներ տեղադրել ստատուսների թարմացումներում, սակայն 2017 թ.–ի հունիսի 15-ից այդ ծառայությունը հասանելի է նաև մեկնաբանություններում։

Մեկնաբանությունների գործիքակազմում օգտատերերին հասանելի է նաև GIF–ի որոնումը։ Միաժամանակ Facebook–ի թիմը ներկայացրել է հետաքրքիր վիճակագրություն։ Մասնավորապես, Facebook–ի Messenger–ով անցյալ տարի ուղարկվել է 13 մլրդ GIF, դա գրեթե 25 հազար GIF է մեկ րոպեում։ Նշվում է, որ վերջին 1 տարվա ընթացքում Messenger–ով GIF–երի ուղարկման քանակը եռապատկվել է։–0–