Facebook-ում հնարավոր կլինի մինչև 50 հոգուց կազմված խմբային տեսազանգեր իրականացնել

25.04.2020, 10:20
Facebook-ում հնարավոր կլինի մինչև 50 հոգուց կազմված խմբային տեսազանգեր իրականացնել
Facebook-ում հնարավոր կլինի մինչև 50 հոգուց կազմված խմբային տեսազանգեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Facebook ընկերությունը ներկայացրել է նոր պրոդուկտ՝ Messenger Rooms , որը նախատեսված է խմբային տեսազանգերի համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Rooms-ը թույլ կտա տեսազանգեր իրականացնել մինչև 50 մարդու մասնակցությամբ՝ առանց ժամանակային սահմանափակման:

Загружается новость ... "Лево"
Կարելի է ստեղծել վիդեոկոննֆերանս՝ օգտագործելով ձեր Messenger-ի կամ Facebook- ի հաշիվը: Վիդեոկոնֆերանսին կարող է միանալ հրավեր ունեցող անձը: Կոնֆերանսի ընթացքում ցանկացած պահի կարող եք դուրս գալ և միանալ:  Տեսազանգերի կազմակերպիչը կկարողանա սահմանափակել դրա հասանելիությունը կամ հեռացնել այնտեղից այլ օգտատերերի:

BBC- ի հեռուստաալիքին Facebook-ից հաղորդել են, որ կորոնավիրուսի պատճառով իրենք ներկայացրել են Messenger Rooms-ը նախատեսվածից շուտ:

Ընկերությունն չի հայտնել, թե կոնկրետ երբ կհայտնվի Messenger Rooms ֆունկցիան բոլոր օգտագործողների համար, դա կարող է տևել մի քանի շաբաթ:

Facebook- ը տեսազանգերի աճող պահանջարկ է նկատել իրեն պատկանող WhatsApp և Messenger հավելվածներում: Այդպիսով, ամեն օր այդ մեսենջերների ավելի քան 700 միլիոն օգտատեր մասնակցում է տեսազանգերին, շատ երկրներում վերջին շրջանում տեսազանգերի քանակը կրկնապատկվել է:

Լրատվամիջոցները Facebook- ի նոր արտադրանքը համեմատում են Zoom վիդեո ծառայության հետ, որը զգալի տարածում գտավ այն ժամանակ, երբ շատերը ստիպված եղան ինքնամեկուսանալ: Ապրիլին խմբաշյին վիդեոկոնֆերանսի համար նախատեսված Zoom- ի ակտիվ օգտատերերի թիվը, մեկ օրում հասել է 300 միլիոնի:-0-