415.29
4.72
387.04
+23
Եղանակը Երևանում
Հայ

Eurasia Mobile Challenge մրցույթի հաղթողը 20 000 դոլար կստանա. «ԱրմենՏել»

16:59
28 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) շարունակում է «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի համար մասնակիցների գրանցումը, հայտնում է ընկերության մամուլին ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, Beeline–ն արդեն երկրորդ տարին է, ինչ աջակցում է այս թվային մրցույթի իրականացմանը նաև Հայաստանում:

«Նախորդ տարին ցույց տվեց, որ մենք ունենք նորարարար և ստեղծագործ բազմաթիվ երիտասարդներ, ում կողմից մշակած հավեվածները և առաջարկված լուծումները կարող են մրցունակ լինել ոչ միայն ազգային այլ նաև միջազգային հարթակներում: Միաժամանակ, այսօր մեր երկրում կան շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր չունեն բավականաչափ ֆինանսական միջոցներ և փորձ, որպեսզի կարողանան կյանքի կոչեն իրենց նորարարական գաղափարները: Այս մրցույթը հիանալի հարթակ է հենց նման շնորհալի երիտասարդների համար, ովքեր կկարողանան կառուցել իրենց ապագան մեր աջակցության և ժամանակակից թվային տեխնոլոգիաների օգնությամբ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցութի նպատակը ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող այն երիտասարդների ներգրավումն է, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին և М2М-ին վերաբերող մոտեցումներ կամ արդեն պատրաստի լուծումներ, ինչպես նաև հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թվականին Բարսելոնում:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։

«Eurasia Mobile Challenge» մրցութի շրջանակում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և մասնակցության ուղեգիր` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսին Բարսելոնում։

Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ http://www.eurasiamobilechallenge.com/ կայքում: Գրանցվելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է:

«Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում:

Բջջային հավելվածների մշակման եվրազիական մրցույթը Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge համաշխարհային խոշորագույն մրցույթի մի փուլն է հանդիսանում։ Մրցույթին մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից Ղազախստանից, Ուկրանիայից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին