423.84
4.13
401.67
+12
Եղանակը Երևանում
Հայ

Beeline գրասենյակներում մեկնարկել է Lenovo, Huawei և Micromax նոր սմարթֆոնների վաճառքը

16:58
24 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարում է Lenovo, Huawei և Micromax հայտնի ապրանքանիշերի նոր սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, նոր սմարթֆոնների տեսականին ընդհանուր առմամբ ներառում է ավելի քան 14 մոդել, այդ թվում` ներկայացուցչական դասի այնպիսի ոճային և հզոր սմարթֆոններ, ինչպիսիք են` Lenovo Vibe S1, Huawei Honor 5X և Micromax Canvas 5: Սմարթֆոնների արժեքը տատանվում է 29 900–ից 205 500 դրամի սահմաններում` կախված մոդելից և արտադրողից: Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Beeline բրենդային հեռախոսները մի քանի անգամ դարձել են երկրում ամենավաճառվող սմարթֆոնները: Այժմ, հաշվի առնելով հաճախորդների պահանջները, մենք ընդլայնել ենք սմարթֆոնների տեսականին և ներառել երեք հայտնի բրենդների սմարթֆոններ, այդ թվում` նրանց ներկայացուցչական մոդելները: Կցանկանայի առանձին նշել, որ Lenovo և Huawei սմարթֆոններ գնելու դեպքում բաժանորդները կարող են օգտվել «Գարնանային անակնկալ» ակցիայից և ստանալ 10 ԳԲ ծավալով ինտերնետ և հնարավորություն` միանալու բացառիկ սակագնային փաթեթին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նա նշեց, որ Beeline գրասենյակներում Lenovo և Huawei հեռախոսներ գնելու դեպքում բաժանորդների համար գործում է «Գարնանային անակնկալ» ակցիան, որի շրջանակում տրամադրվում է 10 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ և միացում բացառիկ սակագնային փաթեթին:

Նշված սակագնային փաթեթի շրջանակում ամսական 2500 դրամի դիմաց 30 օրվա ընթացքում բաժանորդը ստանում է անսահմանափակ զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 100 րոպե դեպի տեղական այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու հնարավորություն, ամսական 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ և 150 տեղական SMS-հաղորդագրություն:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին