Հայտնի է Apple-ի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների ներկայացման ամսաթիվը
30.08.2016,
12:50
Apple ընկերության նոր սմարթֆոնները շուտով կներկայացվեն հանրությանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Apple ընկերության նոր սմարթֆոնները շուտով կներկայացվեն հանրությանը։
Սեպտեմբերի 7-ին կանցկացվի ընկերության հերթական միջոցառումը, որի ընթացքում Apple–ը կներկայացնի այս տարվա իր նորույթները, մասնավորապես` iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները, հայտնում է telecom.arka.am-ը` հղում անելով The Verge–ին։
The Verge-ի հաղորդմամբ, նոր սերնդի iPhone-ներն արտաքինից շատ չեն տարբերվելու նախորդ մոդելներից:
Հիմնական տարբերությունը կլինի ականջակալների համար նախատեսված 3.5 մմ լայնությամբ միակցիչի բացակայությունը, ինչը թույլ է տալիս բարձրացնել նորագույն սմարթֆոնների ջրադիմացկունությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդված լուրերի համաձայն, նոր սերնդի iPhone-ները ջրակայուն են լինելու:
Բացի սմարթֆոններից` ամերիկյան տեխնոլագիական հսկան սեպտեմբերի 7-ին կարող է ներկայացնել նոր Apple Watch ժամացույցը`կատարելագործված պրոցեսորով, ինչպես նաև ներկառուցված GPS մոդուլով: -0-