Apple-ն առաջարկել է անձնագրերը փոխարինել այֆոններով

19.08.2018, 18:42
Apple-ը գրանցել է iPhone-ի միջոցով անվտանգ տվյալների փոխանցման տեխնոլոգիա:
Apple-ն առաջարկել է անձնագրերը փոխարինել այֆոններով
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Apple-ը գրանցել է iPhone-ի միջոցով անվտանգ տվյալների փոխանցման տեխնոլոգիա, հայտնում է life.ru-ն: Նախատեսվում է, որ սմարթֆոնը հնարավոր կլինի օգտագործել անձնագրի կամ այլ փաստաթղթերի փոխարեն:

Загружается новость ... "Лево"

Ըստ փաստաթղթի, ընկերությունն առաջարկում է փոխանցել տվյալները՝ օգտագործելով RFID կամ NFC տեխնոլոգիաները` օգտագործելով պաշտպանված ալիք: Օրինակ, անլար արձանագրության շնորհիվ հնարավոր կլինի ներբեռնել այֆոնի մեջ ոչ միայն բանկային քարտի տվյալները, այլ նաև անձնագիրը, վարորդական իրավունքը և այլն:

Տվյալների անվտանգությունը կապահովի հատուկ պաշտպանիչ արձանագրությունը և սմարթֆոնի վրա առկա կենսաչափական կամ մատնահետքի սենսորները (Face ID կամ Touch ID):-0-