420.93
3.99
397.52
+11
Եղանակը Երևանում
Հայ

Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել

19:58
18 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Apple-ի մատակարարները սկսել են iPhone–ի երեք նոր մոդելների պահեստամասերի զանգվածային արտադրություն։ Իսկ iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը: Այս մասին գրում է telecom.arka.am–ը` հղում անելով newsru.com–ին։

Լուրերի համաձայն, Apple-ը կթողարկի iPhone 7s и 7s Plus սմարթֆոնները, որոնք աննշան կտարբերվեն Apple-ի ներկա սերնդի սմարթֆոններից, սակայն կունենան ապակյա հետնամաս և այլումինե կմախք: Սա կարող է նշանակել, որ 4,7 և 5,5 դյույմանոց սմարթֆոնները կստանան անվտանգ վերալիցքավորման հնարավորություն։ Միաժամանակ, սարքը կպահպանի իր չափերը, մյուս փոփոխությունները վերաբերում են դրանց էլեկտրոնային «միջուկին»:

Загружается новость ... "Право"

Apple-ը նաև թողարկման է պատրաստում iPhone 8 սմարթֆոնը, որը նկատելիորեն կկատարելագործվի: Մասնավորապես, աղբյուրները նշում են Samsung Display-ից առանց շրջանակի AMOLED էկրանի մասին, չժանգոտող պողպատից կմախքի, ապակյա հետնամասի, 3D սկաներով կատարելագործված առջևի տեսախցիկի և սովորական սենսորային Touch ID-ից հրաժարվելու մասին` հօգուտ սարքի էկրանի ստորին մասի «ֆունկցիոնալ գոտում» ներկառուցված մատնահետքերի սենսորի:

Երեք նոր iPhone-ի արտադրության մասին իր Twitter-ում հաղորդում է նաև Բենջամին Գեսկին անունով դիզայներն ու բլոգերը, ով մասնագիտացած է զանազան գաջեթների մասին արտահոսքերի հրապարակման մեջ: Նրա հրապարակումն ուղեկցվում է iPhone 7s Plus-ի և iPhone 8-ի գծագրերով: Դրանցից կարելի է ենթադրել, որ 5,8 դյույմանոց էկրանով iPhone 8-ը չափերով միայն մի փոքր կգերազանցի iPhone 7-ը. որի անկյունագծը 4,7 դյույմ է: Գծագիրը նաև հաստատում է iPhone 8-ի վրա ուղղահայաց կրկնակի տեսախցիկի առկայությունը:

Ավելի վաղ, աղբյուրներն հաղորդում էին, iPhone 8-ի արտադրության հետ կապված Apple-ում առաջացած խնդիրների մասին: Բացառված չէ, որ դրանց պատճառով սմարթֆոնը շուկայում կհայտնվի միայն աշնան վերջին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին