YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել

03.03.2019, 15:55
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը խոսել է YoutubeAM տիրույթի գործարկման և մոնետիզացիայի հետ կապված խնդիրների լուծման մասին։

«#YoutubeAM տիրույթի մասով ինչպես նաև մոնետիզացիայի հետ կապված խնդիրների լուծման շուրջ ո՞վ կարող է օգտակար լինել, խնդրում եմ մեկնաբանության մեջ նշել», – գրել է նախարարը Facebook–յան իր էջում։

Նա նաև նշել է, որ նախարարության հետ 5-7 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվում, անհրաժեշտ է քայլերի հերթականություն սահմանել և փորձել հարցին լուծում տալ:

«Եթե մարդիկ կան, որ նախկինում փորձել են հարցը լուծել՝ խնդրում եմ մեկնաբանությունում նշել, որպեսզի գործը զրոյից չսկսենք», – նշել է Արշակյանը:–0–