Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել (ՎԻԴԵՈ)

11.08.2019, 21:15
Sony–ն ներկայացրել է վերնաշապիկ` ներկառուցվող օդորակիչով։
Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Sony ընկերությունը մշակել է հատուկ պորտատիվ օդորակիչ, որը կոչել է Reon Pocket։ Այն ընդամենը 85 գրամ է, գրում է bykvu.com–ը։

Reon Pocket–ը տեղադրվում է հատուկ փոքրիկ գրպանիկում` վերնաշապիկի հետևի մասում։ Այն կարող է ապահովել 23–36 °C ջերմաստիճան։

Ներկառուցվող օդորակիչը հնարավոր է կառավարել սմարթֆոնի համար մշակված հատուկ հավելվածի միջոցով։ Օդորակիչն աշխատում է 1 օր առանց լիցքավորման։

Գաջեթի գինը սկսվում է 117 դոլարից։ Այն վաճառքի կհանվի դեռ միայն Ճապոնիայում։–0–