1.4 միլիարդ Android սմարթֆոններ և պլանշետներ կարող են գաղտնալսվել

17.08.2016, 15:34
Android–սարքերի ավելի քան 80 տոկոսը կիբեռգրոհի վտանգի առջև են։
1.4 միլիարդ Android սմարթֆոններ և պլանշետներ կարող են գաղտնալսվել
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Android–սարքերի ավելի քան 80 տոկոսը կիբեռգրոհի վտանգի առջև են։ Այդ մասին հայտնում է telecom.arka.am–ը` հղում անելով Lenta.ru–ին։

2012 թ.-ին թողարկված 3.6 Linux OS տարբերակում հայտնաբերված թերությունը թույլ է տալիս ցանցահեններին անջատել օգտատերերին սերվերներից և խոչընդոտել հավելվածների աշխատանքը: Այն կարող է նաև օգտագործվել չգաղտնագրված տրաֆիկին հետևելու համար կամ օգտատիրոջ տվյալների հոսք վնասակար ԾԱ ներմուծելու համար: Բացի այդ, չարագործները կարող են անարգել գաղտնալսել հեռախոսազրույցները և հափշտակել օգտատերերի անձնական հաղորդագրությունները:

Թերությունը, որի վրա ուշադրություն են դարձրել Lookout ընկերությունից, առկա նաև Android KitKat 4.4 տարբերակում, ինչպես նաև ավելի ուշ մոդելներում: Սա նշանակում է, որ 1,4 մլրդ Android սարքեր կարող են հարձակման ենթարկվել ինտերնետ-չարագործների կողմից:

Նման ցանցահենային հարձակումները կիրառական չեն խոշոր զանգվածներով, քանի որ խոցելի Android կոտրելը զբաղեցնում է մոտ մեկ րոպե, սակայն կիրառելի է կոնկրետ մարդկանց վրա նպատակաուղղված հարձակումների համար:

Google-ից հայտարարել են, որ ընկերության ինժեներներն արդեն տեղյակ են անվտանգության համակարգում առկա թերության մասին և «ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները»: CVE-2016-5696 անվանմամբ թերությունն արդեն շտկվել է Linux-ի միջուկում, Android-ի համար ուղղումներով ֆայլը գտնվում է մշակման փուլում և շուտով պատրաստ կլինի: -0-