Տիեզերագնացության միջազգային օր. հայերի ավանդը տիեզերագնացության և հարակից գիտությունների զարգացման մեջ

12.04.2016, 18:11
Ապրիլի 12-ը նշանակալից և հիշարժան օր է` նվիրված մարդու առաջին թռիչքին դեպի տիեզերք: Ապրիլի 12-ին նշվող տոնի կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հայ ակնառու գիտնականների, ովքեր նշանակալից ներդրում են կատարել տիեզերքի նվաճման և հարակից գիտությունների ու բնագավառների զարգացման մեջ:
Տիեզերագնացության միջազգային օր. հայերի ավանդը տիեզերագնացության և հարակից գիտությունների զարգացման մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 12-ը նշանակալից և հիշարժան օր է` նվիրված մարդու առաջին թռիչքին դեպի տիեզերք:

Տիեզերագնացության օրը, ըստ ավանդույթի, նշվում էր ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում` նշանավորվելով 1961 թ.-ին Յուրի Գագարինի պատմական թռիչքը:

2011 թ.-ից այս օրը կրում է ևս մեկ անվանում` Տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր (International Day of Human Space Flight):

2011 թ.-ի ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հատուկ լիագումար նիստում, Ռուսաստանի նախաձեռնությամբ, ընդունվեց պաշտոնական բանաձև ` տիեզերքի նվաճման գործում կատարած առաջին քայլի 50-ամյակի կապակցությամբ: Այդ բանաձևի համահեղինակներն են ավելի քան 60 պետություններ:

Ապրիլի 12-ին նշվող տոնի կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հայ ակնառու գիտնականների, ովքեր նշանակալից ներդրում են կատարել տիեզերքի նվաճման և հարակից գիտությունների ու բնագավառների զարգացման մեջ:

Անդրանիկ Իոսիֆյան (1905 - 1993)

Անդրանիկ Իոսիֆյանը ծնվել է 1905 թ. Լեռնային Ղարաբաղում։ Նա իրականացրել է առաջին սոցիալիստական երկրի էլեկտրաֆիկացումը, անցել համաշխարհային և սառը պատերազմների միջով, մասնակցել տիեզերքի նվաճմանը և համակարգչի ստեղծմանը։

  - рис.1

30-ական թվականներից սկսած սովետական կառավարությունը Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեությունը պահում էր գաղտնի։ Հայրենական պատերազմի տարիներին նա ղեկավարում էր ռազմական նշանակության գործարան՝ ստեղծելով զենք և զինամթերք։ Իոսիֆյանը ռազմական և տիեզերական հրթիռաշինության գլխավոր կոնստրուկտորներից մեկն է, ում անունները հայտնի են դառնում մահից հետո միայն։ Առաջին տիեզերանավերը ամբողջությամբ հագեցած էին Իոսիֆյանի ստեղծած եզակի էլեկտրասարքավորումներով:

Իոսիֆյանը պարգևատրվել է պետական և Լենինյան մրցանակներով, սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումով, Մոսկվայի պաշտպանության համար մեդալով, 4 անգամ՝ Լենինի, 2 անգամ՝ Աշխատանքային կարմիր դրոշի և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Նա երեք անգամ ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ և արժանացել ակադեմիկոսի կոչման։

Վիկտոր Համբարձումյան (1918 – 1996)

Վիկտոր Համբարձումյանը հայ աստղագետ և աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։

  - рис.2

Համբարձումյանը 1947 թ.-ին բացահայտել և ուսումնասիրել է Աստղասփյուռները: Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ 

Վիկտոր Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Համբարձումյանը Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

Սամվել Քոչարյանց (1909 - 1993)

Քոչարյանցը ակնառու կոնստրուկտոր է, ով ներգրավված է եղել միջուկային զենքի ստեղծման աշխատանքներում խստորեն գաղտնի պահվող Արզամաս-16 գիտավանում (այժմ` Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք)` Փորձարարական ֆիզիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում: 

 - рис.3

Քոչարյանցը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս է, Լենինյան մրցանակի, երեք Ստալինյան մրցանակների, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինի 6 շքանշանների և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի ասպետ, Սարով և Նոր Բայազետ քաղաքների պատվավոր քաղաքացի, տեխնիկական գիտությունների դոկտոր:

Արտեմ Միկոյան (1905 — 1970)

Արտեմ Միկոյանն աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր է, ինժեներա–տեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ։ Միկոյանը ստեղծել է ՄԻԳ ռազմական օդանավերը։

 - рис.4

Միկոյանը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1968), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր։

Միկոյանի ղեկավարությամբ (Մ․ Ի․ Գուրևիչի և Վ․ Ա․ Ռոմոդինի հետ համատեղ) ստեղծվել են Մեծ Հայրենական պատերազմին մասնակցած ՄիԳ–1 և ՄիԳ–3 կործանիչները։ Պատերազմից հետո Միկոյանի–Գուրևիչի ԿԲ–ում ստեղծվել են ՄիԳ–9, ՄիԳ-15, ՄիԳ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21,ՄիԳ-23, ՄիԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31, և ՄիԳ-35 կործանիչները։

Միկոյանի–Գուրևիչի ԿԲ–ում ստեղծված ինքնաթիռներով գրանցվել է 55 համաշխարհային ռեկորդ։

Յուրի Օսիպյան (1931 - 2008)

Յուրի Օսիպյանն ակնառու ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների պրոֆեսոր: Դիսլոկացիոն ֆիզիկայի հիմնադիրն է։

Նրա աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկային, նա հետազոտել է թելանման բյուրեղների մեխանիկական հատկությունները:

 - рис.5

Օսիպյանը հայտնաբերել է ֆոտոառաձգականության երևույթը, էլեկտրապլաստիկական էֆեկտը՝  բյուրեղի պլաստիկության փոփոխությունը էլեկտրական դաշտի ազդեցությամբ։

Ելիզավետա Շախատունի Ավետովնա (1911 – 2011)

Ելիզավետա Շախատունին եղել է ԽՍՀՄ–ի միակ կին ավիակոնստրուկտորը:

 - рис.6

Շախատունին զբաղեցրել է ԽՍՀՄ գլխավոր կոնստրուկտորի տեղակալի պաշտոնը: Նա տեխնիակական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր, Լենինյան մրցանակի դափնեկիր: Շախատունին ավիակոնստրուկտոր Օլեգ Անտոնով կին է եղել: -0-