Ներկայացվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը (ՎԻԴԵՈ)

27.08.2017, 20:25
Ցուցադրվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը:
Ներկայացվել է iPhone 7 և iPhone 7 Plus–ի ապաարգելափակման ձևը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ոչ մեծ սարքը թույլ է տալիս միանգամից երեք սմարթֆոն կոտրել։

Ինչպես հայտնում է telecom.arka.am–ը, հղում անելով securitylab.ru–ին, EverythingApplePro–ի YouTube–ի ալիքում հայտնվել է տեսահոլովակ, որում ցուցադրուվում է մի սարք iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները կոտրելու համար։ Ոչ մեծ սարքը թույլ է տալիս իրականացնել բրուտֆորս գրոհ և շրջանցել արգելափակման էկրանը, սակայն դա գործում է միայն վերջին ՕՀ–ների վրա (iOS 10.3.3 и iOS 11 beta)։

Загружается новость ... "Лево"

Տեսանյութում ներկայացված սարքը կարելի է առանց դժվարության գնել համացանցում 500 դոլարով։ Այն բաղկացած է երկու ապակե պանելներից և զինված է USB երեք լիարժեք բնիկներով, որոնց կարելի է միաժամանակ երեք սմարթֆոն միացնել։ Բացի այդ, սարքում նախատեսված են micro USB բնիկներ և նույնիսկ Apple Lightning` լիցքավորման համար։

Ինչ վերաբերում է աշխատանքի սկզբունքին, գաջեթը, հավանաբար, օգտագործում է iOS–ի թարմացման ընթացքում եղած խոցելիությունը։

«Տվյալների վերականգնման ընթացքում հայտնաբերվել է խոցելիություն, որը թույլ է տալիս կատարել գաղտնաբառի մուտքագրման անսահման թվով փորձեր», – հայտնում է տեսանյութի հեղինակը։

Տեսանյութում ցուցադրված գրոհի ընթացքում հեղինակը միացնում է iPhone 7–ը Windows–ի կառավարմամբ MacBook Pro–ին։ Սմարթֆոնը տեղափոխվում է DFU ռեժիմ, իսկ առանց գաղտնաբառի մուտքագրման այն թարմանալ ստիպելու համար օգտագործվում է 3uTools։ ՕՀ–ի թարմացումից հետո հայտնվում է սպիտակ էկրան, և ահա այստեղ գործի է դրվում բրուտֆորս գրոհը։

Գրոհի տևողությունը կախված է գաղտնաբառի բարդությունից և կարող է տևել մի քանի օր։ -0-