ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Rakuten ընկերության հիմնադիր Հիրոսի Միքիթանին նախատեսում է ծրագրավորում սովորացնել իր աշխատողներին, հայտնում է
life.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Ճապոնացի միլիարդատիրոջ խնդիրն է իր ընկերությունն առաջատար դարձնելը: Ընկերությունը զբաղվում է առցանց վաճառքով և վերջին շրջանում սկսել է ավելի շատ զիջել ամերիկյան Amazon ընկերությանը: Ճապոնացի միլիարդատերը վստահ է, որ եթե մարդ աշխատում է ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող ընկերությունում, ապա պետք է բազային գիտելիքներ ունենա համակարգչի մասին:
Ավելի վաղ Միքիթանին իր աշխատողներին անգլերեն էր սովորեցնում: Այն աշխատողներին, ովքեր չէին կարողանում սովորել լեզուն, նա ազատում էր գործից կամ նշանակում էր ավելի ցածր պաշտոնի: Ըստ Միքիթանիի, հիմա Rakuten ընկերության աշխատողները գիտեն անգլերենն ավելի լավ, քան շարքային ճապոնացիները:-0-