Բացահայտվել են Երկիր մոլորակի վրա արևի լույսի անհետացման հանգամանքները

27.08.2017, 15:40
Աղետից հետո միջին գլոբալ ջերմաստիճանը Երկրի վրա նվազել է մոտ 28 աստիճանով  ցամաքում և 11 աստիճանով օվկիանոսում։
Բացահայտվել են Երկիր մոլորակի վրա արևի լույսի անհետացման հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գիտնականները տեղեկացրել են, որ հսկայական աստերոիդի անկումը դինոզավրերի անետացման ժամանակ հանգեցրել է նրան, որ Երկիր մոլորակի վրա գրեթե երկու տարի եղել է միայն ձմեռ և գիշեր։

Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, որի մասին հակիրճ հաղորդում է The Independent–ը։

Загружается новость ... "Право"

Կլիմայի փոփոխության մոդելավորումը, որն իրականացրել են գիտնականները, ցուցադրել է, որ աստերոիդի հետ բախումից հետո Երկիրը զրկվել է մոտ 99% արևային լույսից։ Նման աղետի է հանգեցրել մրի և փոշու արտանետումը երկնային մարմնի անկումից հետո, գրում է lenta.ru–ն։

Լույսի բացակայության պատճառով մեկուկես–երկու տարի գոյություն չունեին ֆոտոսինթեզվող բույսերը, ինչի հետևանքով գրեթե վերացավ ֆիտոպլանգտոնը` ծովային էկոհամակարգերի սննդային շղթային գլխավոր տարրը։

Մասնագետները նշում են, որ աղետից հետո միջին գլոբալ ջերմաստիճանը Երկրի վրա նվազել է մոտ 28 աստիճանով  ցամաքում և 11 աստիճանով օվկիանոսում։ Աստերոիդի անկումը հանգեցրել է օզոնային շերտի քայքայման և վերնոլորտի տաքացման։ Փորձագետները կարծում են, որ այս երևույթները նպաստել են կավճային–պալեոգենային ոչնչացման, ինչը տեղի է ունեցել մոտ 66 մլն տարի առաջ։ Այժմ չկա միասնական կարծիք կավճային–պալեոգենային ոչնչացման պատճառների մասին։ Գլխավոր մեխանիզմների թվում նշվում են երկրային սուպերհրաբուխների ժայթքումն ու Երկիր մոլորակի բախումը մեկ կամ մի քանի աստերոիդների հետ։ –0–