Բացահայտվել են Apple-ի գաղտնի մշակումների մանրամասները

15.11.2016, 22:25
Apple-ը սկսել է վիրտուալ իրականության սեփական ակնոցների մշակումը:
Բացահայտվել են Apple-ի գաղտնի մշակումների մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Apple-ը սկսել է վիրտուալ իրականության սեփական ակնոցների մշակումը, հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով Lenta.ru-ին։

Գործակալության տվյալներով, տեխնոլոգիան նախնական փորձարկումներ է անցնում և գաղտիության կարգավիճակ ունի: Ենթադրվում է, որ վիրտուալ իրականության անլար ակնոցն օժտված կլինի ակնոնցների ապակիների փոխարեն երկու էկրաններով, որոնք Google Glass-ի պես կկարողանան վերարտադրել տեսահոլովակները և այլ տեղեկատվությունը:

Բացի այդ, սարքը համաժամանակեցվելու է iPhone-ի հետ` սմարթֆոնի էկրանից տեղեկատվությունը ռեալ ժամանակում արտացոլելու հնարավորությամբ:

Տեխնոլոգիան կանցնի զանգվածային արտադրության 2018 թ.-ին ոչ շուտ: Վերջնական որոշումը կընդունվի թեստավորման արդյունքների հիման վրա: -0-