424.06
4.19
390.37
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում

14:37
10 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Ինչպես հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Ռոստելեկոմի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, փաստաթղթի նպատակն է ուսանողներին հնարավորություն ընձեռել գործնական կիրառել բուհում ստացված գիտելիքները, ստանալ մասնագիտական հմտություններ և փորձ։

«Բուհի և ընկերության համագործակցությունը հաջողության երաշխիք է ժամանակակից աշխարհում։ Սա փոխշահավետ համագործակցություն է, ուսանողները կկարողանան ստանալ կիրառական գիտելիքներ և լուծել աշխատանքի տեղավորման հարցը խոշոր տեխնոլոգիական ընկերություններում, ինչպիսիններից է Ռոստելեկոմը», – ասաց Ֆարամազյանը։

Նա նշեց, որ համագործակցության շրջանակում Ռոստելեկոմը նախատեսում է բուհում ստեղծել պրոֆեսիոնալ լաբորատորիա, որտեղ ընկերության մասնագետները ուսանողների համար կանցկացնեն գործնական պարապմունքներ, կներկայացնեն ցանցային սարքավորումների աշխատանքը։

Համագործակցության շրջանակում ընկերությունն իրականացնելու է պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև ուսանողների պատրաստում և վերապատրաստում, ծանոթացնելու է նրանց նոր տեխնոլոգիական և նորարարական լուծումներին։

«Հետագայում մենք նախատեսում ենք քննարկել և ստեղծել ամբիոն Ռոստելեկոմի կազմում, որտեղ ընկերության մասնագետները ներկայացնելու են գործնական խնդիրներ ավագ կուրսերի ուսանողների համար, որպեսզի նրանք կարողանան անցնել ավելի գործնական, նեղ–մասնագիտական դասընթացներ համապատասխան որակավորում ստանալու համար», – ասաց Ֆարամազյանը։

Ընկերության ղեկավարը նաև նշեց, որ սա ընկերության և համալսարանի համագործակցության առաջին փորձը չէ։ Մինչ այս Ռոստելեկոմն արդեն ներդրում է կատարել տեխնիկական սարքավորումների (համակարգչային և ցանցային) տեսքով։ Մասնավորապես, ընկերությունն արդեն համալսարանին է փոխանցել Cisco Systems–ի համակարգչային և ցանցային սարքավորումները։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն իր հերթին նշեց, որ համագործակցությունը Ռոստելեկոմի հետ բացառիկ հնարավորություն է ամրապնդելու կապերը գործատուի և բուհի միջև։

«Հուշագիրը թույլ է տալիս գործնական հմտություններով ամրապնդել բակալավրերի և մագիստրոսների տեսական գիտելիքները։ Մասնավորապես հուշագրի շրջանակում ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել ընկերությունում։ Բացի այդ, ընկերությունը համալսարանում ստեղծում է համապատասխան հարթակ լաբորատորիայի տեսքով, որը կզարգանա և կդառնա լավ հարթակ ցանցային ադմինիստրատորների ուսուցման համար», – ասաց Մարուխյանը։

Դրական կողմերի թվում ռեկտորը նաև ընդգծեց, որ Ռոստելեկոմի մասնագետները պրոֆեսիոնալ փորձաքննության կենթարկեն բուհի կրթական պլաններն ու ծրագրերը, որպեսզի ներառեն այն դասընթացներն ու մոդուլները, որոնք անհրաժեշտ են ոլորտի մասնագետներ պատրաստելու համար։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին