Ճապոնիայում ստեղծել են սմարթֆոն, որը կարելի է լվանալ օճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.01.2017, 15:36
Այս սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է լվանալ օճառով և տաք ջրով:
Ճապոնիայում ստեղծել են սմարթֆոն, որը կարելի է լվանալ օճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ճապոնական Kyocera ընկերությունը համալրել է իր սմարթֆոնների շարքը արտասովոր Rafre սմարթֆոնով: Այս սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է լվանալ օճառով և տաք ջրով, գրում է telecom.arka.am–ը` հղում անելով newsru.com-ին:

Ինչպես ընդգծում են ընկերությունից, սարքը դիմանում է լվացման գործընթացին: Բացի այդ, Rafre-ն ունի հատուկ խոհարարական հավելված, որը կառավարվում է ժեստերի միջոցով` ազատելով ուտեստ պատրաստելիս էկրանին դիպչելու անհրաժեշտությունից:

Ինչ վերաբերում է սմարթֆոնի հիմնական բնութագրիչ հատկանիշներին, ապա Rafre-ն պատկանում է բյուջետային կարգի սմարթֆոններին: Այն ունի 5 դյույմանոց էկրան` 720*1280 պիքսել թողունակությամբ, 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ հիմնական հիշողություն, որը հնարավոր է ավելացնել microSD քարտով:

Սմարթֆոնի հիմնական տեսախցիկն ունի ֆազային ավտոֆոկուս և 13 ՄՊ թողունակություն: Սելֆիների համար նախատեսված դիմային տեսախցիկի թողունակությունը կազմում է 5 Մպ: Ներկառուցված մարտկոցի ծավալը կազմում է 300 մԱժ և աշխատում է Android 7.0 Nougat-ի հիման վրա:

Ներկայում Kyocera Rafre-ն հասանելի է Ճապոնիայում վարդագույն, սպիտակ և երկնագույն գույներով: Այլ շուկաներում սարքի հայտնվելու ժամկետները հայտնի չեն: -0-