ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Արցախի շուրջ ընթացող գործընթացներին նվիրված ասուլիս

10.02.2017, 14:28
Երկուշաբթի` փետրվարի 13–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` «Ղարաբաղյան հիմնախնդիր. զարգացումները բանակցային գործընթացից մինչև հանրային ընկալումները» թեմայով:
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Արցախի շուրջ ընթացող գործընթացներին նվիրված ասուլիս
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի` փետրվարի 13–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` «Ղարաբաղյան հիմնախնդիր. զարգացումները բանակցային գործընթացից մինչև հանրային ընկալումները» թեմայով:

Մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող գործընթացները, ինչպես նաև հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարները:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են`

- «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը,

- քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-