ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի

22.11.2011, 14:05
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամուրջ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Երիտասարդության դերը միասնական կովկասյան տարածքի ստեղծման գործում» թեմայով:

2011թ.-ի հունվարից «Կովկասյան տունը» հիմնադրամների աջակցությամբ իրականացնում է «Կովկասագիտության ժողովրդական համալսարան» նախագիծը, որի նպատակն է հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ երիտասարդությանը տեղեկություն տրամադրել Կովկասի մշակույթի, պատմության, ազգագրության, աշխարհագրության, ժողովրդագրության հարցերի շուրջ: Այս ամենի կապակցությամբ չափազանց կարևոր է այս տեսակամուրջի կազմակերպումը, որի ընթացքում Վրաստանի և Հայաստանի ուսանողությունը կքննարկի միասնական կովկասյան տան ստեղծման հեռանկարները, ինչն իր հերթին բարենպաստ հիմք կստեղծի՝ տարածաշրջանում խաղաղ բանակցությունների և իրավիճակի կայունացման համար:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց  7:

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր: Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-