ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա կենսաթոշակների վճարման նոր կարգին նվիրված մամուլի ասուլիս
Ուրբաթ՝ փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա կենսաթոշակների վճարման նոր կարգին նվիրված մամուլի ասուլիս:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- «Մեգա Պանտերա» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ստեփանյանը,
- «Մեգա Պանտերա» ՍՊԸ-ի տնօրենի օգնական Մարիամ Մարգարյանը:
2011 թ.-ից Հայաստանում գործում է կենսաթոշակների վճարման նոր կարգը, որն իրականացվում է երկրի տարածքում գործող բանկերի և վճարահաշվարկային համակարգերի միջոցով:
Այժմ այս գործընթացին մասնակցում է երկրում գործող 15 բանկ, ինչպես նաև վեց վճարահաշվարկային կազմակերպություն, այդ թվում նաև «Մեգա Պանտերա» ՍՊԸ-ն:
«Մեգա Պանտերա» վճարահաշվարկային կազմակերպությունը ներկայացնում է «Megapay» ակնթարթային վճարումների համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարել բջջային, քաղաքային հեռախոսակապի, IP հեռախոսակապի, ինտերնետ ծառայությունների դիմաց, ինչպես նաև կատարել կոմունալ, բուքմեյքերական վճարումներ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 –0—

