ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ՄԱԿ-ի և Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ասուլիսը
Ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս՝ քննարկելու համար Ռուսաստանի և Հայաստանում ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) համատեղ նախագիծը։
Ռուսաստանի և Հայաստանում ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) «Դպրոցական սնունդ» համատեղ նախագիծն իրականացվում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) դաշնային գործակալության մասնակցությամբ։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (ՀՊԾ) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի մասով տնօրեն Դալի Բելսգամին,
- Ռոսսոտրուդնիչեստվո Դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը,
- Հայաստանում ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի համակարգող Մարիա Լուկյանովան։
Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—

