ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջ կանցկացվի

11.11.2010, 19:58
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջ կանցկացվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջ կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Կիև-Քիշնև տեսակամուրջ՝ «ԱՊՀ և Բալթյան երկրներում ռուսերենի, ռուսական մշակույթի և ռուսալեզու բնակչության պաշտպանություն» թեմայով:

Ի՞նվ վիճակում է այսօր ռուսերենը հետխորհրդային տարածքում: Ի՞նչ է այսօր ռուսերենն այդ երկրների համար՝ կապի միջո՞ց, ընդհանուր լեզվական մշակույթի ցուցանի՞շ: Այս և այլ հարցեր կքննարկվեն միջոցառման ընթացքում:

Երևանից ասուլիսին կմասնակցեն՝

-         Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը,

-         ՀՀ ԿԳ նախարարության գլխավոր մասնագետ Լիլիա Բալասանյանը:

Կիևից ասուլիսին կմասնակցեն՝

-         Ուկրաինայի ԿԳ նախարարության ներկայացուցիչը,

-         Ռեգիոնների կուսակցության պատգամավոր, «Ռուսալեզու Ուկրաինա» համառուսական իրավապաշտպան շարժման նախագահ Վադիմ Կոլեսնիչենկոն,

-         Գիտությունների դոկտոր, Կիևի Տ. Շևչենկոյի անվան ազգային համալսարանի պրոֆեսոր Լյուդմիլա Կուդրյավցևան,

-         Չինագետ, թարգմանիչ, գրող Բրոնիսլավ Վինգորոդսկին,

-         «Գարդարիկա» ռազմավարական զարգացման կորպորացիայի փորձագետ Կոնստանտին Մատվիենկոն:

Քիշնևից ասուլիսին կմասնակցեն՝

-         Մոլդովայում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վալենտին Ռիբիցկին,

-         Սլավոնական համալսարանի ռեկտոր Տատյանա Մլեչկոն,

-         Ն.Վ Գոգոլի անվան լիցեյի տնօրեն Տայիսիա Անիկևան:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն՝ Երևան, Վարդանանց փ. 7։

Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր

Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19.--0—