ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Կենդանիների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին,ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Կենդանիների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս։
Կենդանիների պաշտպանության միջազգային օրը կամ պարզապես Կենդիանիների օրը (անգլ. World Animal Day) միջազգային օր է, որը կոչված է մարդկության ուշադրությունը կենտրոնացնել Երկիր մոլորակի մյուս բնակիչների վրա։ Այս տարեթիվն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 4-ին՝ սկսած 1931թ.-ից՝ Բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսի որոշմամբ, որը տեղի է ունեցել Ֆլորենցիայում (Իտալիա)։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- «Pro Paws» բարեգործական միության ներկայացուցիչ Նարե Արամյանը;
- հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը;
- արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Արմեն Մազմանյանը;
- կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր:-0-

