ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի ԱՊՀ երկրներում hասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարի մամուլի ասուլիսը
Հինգշաբթի՝ հունիսի 10-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արտյոմ Մինաևի մամուլի ասուլիսը:
Մամուլի ասուլիսի թեման է՝ կապի ծառայությունների ոլորտում խարդախությանը հակազդելու գլոբալ նախաձեռնության շնորհանդեսը:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն նաև «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանն ու «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19: -0-

