ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս

14.05.2010, 13:46
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ մայիսի 17-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս: Մայիսի 18-ին ողջ աշխարհի թանգարանների աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը:

Թանգարանների միջազգային օրը (International Museum Day) օրացույցում հայտնվել է 1977թ.-ին, երբ ICOM-ի (International Council of Museums — Թանգարանների միջագզային խորհուրդ) հերթական նիստին ընդունվեց ռուսական կազմակերպության՝ այդ տոնը հիմնելու մասին առաջարկը: Եվ 1977թ.-ից այդ օրը ամեն տարի նշվում է ավելի քան 150 երկրներում:

Թանգարանների միջազգային օրը ամեն տարի անցկացվում է որոշակի կարգախոսով: 2010թ. կարգախոսն է՝ «Թանգարանները հանուն ներդաշնակ հասարակության»:

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝

- ICOM-ի (Թանգարանների միջագզային խորհուրդ) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Հասմիկ Հարությունյանը,

- ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի և Թանգարանային աշխատողների և բարեկամների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարինե Հարոյանը,

- «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը,

- «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կրթական ծրագրերի պատասխանատու Հասմիկ Խաչերյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-