ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի՝ Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ

14.12.2009, 12:29

ԵՐԵՎԱՆ, 14  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, 12։00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ «ՀԱՊԿ. 2009 թվականի երկրորդ կիսամյակի գործունեության ամփոփումը և 2010 թվականի հեռանկարները» թեմայով:

Մամուլի ասուլիսի մասնակիցն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Հանդիպման ընթացքում լրագրողների հետ, մասնավորապես, կխոսվի «Կանալ-2009»  օպերացիայի արդյունքների մասին, արտակարգ իրավիճակների հավաքական արձագանքման համակարգի ստեղծման, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կատարելագործման և զարգացման փաստաթղթերի երկրորդ փաթեթի նախապատրաստման մասին։ Գլխավոր քարտուղարը նաև կարտահայտի ՀԱՊԿ դիրքորոշումը եվրոպական անվտանգության նոր պայմանագրի վերաբերյալ, կգնահատի ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները, կտեղեկացնի Կազմակերպության ձևաչափով գործունեության այլ ուղղությունների մասին։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-