ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Հավասար հնարավորություններ» մրցույթին
Ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված հաշմանդամների խնդիրների վերաբերյալ «Հավասար հնարավորություններ» խորագրով լավագույն նյութի մցույթին։
Մրցույթի կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ», «Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպությունները, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Տեղի կունենա նաև Զարուհի Բաթոյանի «Հաշմանդամության խնդիրները և ԶԼՄ-ները» գրքի շնորհանդեսը:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
Հասմիկ Խաչատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ,
Սուսաննա Թադևոսյան - «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ,
Րաֆֆի Դուդաքլյան –«Առաքելություն Արևելք» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն,
Զարուհի Բաթոյան - «Հաշմանդամության խնդիրները և ԶԼՄ-ները» գրքի հեղինակ:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-

