ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «ԱՊՀ. տնտեսական ճգնաժամի փորձությունը» թեմայով

03.07.2009, 13:09
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «ԱՊՀ. տնտեսական ճգնաժամի փորձությունը» թեմայով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «ԱՊՀ. տնտեսական ճգնաժամի փորձությունը» թեմայով

Երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջը՝ «ԱՊՀ. տնտեսական ճգնաժամի փորձությունը» թեմայով: Մամուլի ասուլիսը նվիրված է հետխորհրդային տարածքում վերաինտեգրման գործընթացների վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության խնդրին:

Կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն հետևյալ հարցերը՝ ԱՊՀ հարևան ո՞ր երկիրն է ավելի ծանր տանում ճգնաժամը, հակաճգնաժամային արձագանքման ու՞մ փորձն է ավելի հաջող, Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքն է այժմ ավելի շահավետ գործընկեր ԱՊՀ երկրների համար, ինչպե՞ս կանդրադառնա Համագործակցության վրա ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերալիցքավորումը», ինչպիսի՞ ճակատագիր ունի միասնական մաքսային տարածքը՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև վերջին ժամանակում ծագած «կաթնային պատերազմի» համատեքստում, կկարողանա՞ն Ռուսաստանն ու Ղազախստանը, որպես եվրասիական ինտեգրման գլխավոր «լոկոմոտիվներ», ճգնաժամի պայմաններում գտնել արդյունավետ ուղիներ ԵվրԱզԷՍ-ի զարգացման և ամրապնդման համար:

Քննարկումներին կմասնակցեն՝

-  ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը,

- Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ Միխայիլ Դմիտրիևը,

- Ազգային ռազմավարության ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը,

- «Ֆինանսական և հաշվապահական խորհրդատուներ» ընկերության ռազմավարական վերլուծության դեպարտամենտի տնօրեն Իգոր Նիկոլաևը,

- «Հասարակական պայմանագիր» ազգային նախագծի ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Աուզանը,

- ՄՊՀ-ին առընթեր Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը,

- «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» պետական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի համաշխարհային քաղաքականության ամբիոնի դոցենտ Անդրեյ Սուզդալցևը:

Երևան-Մոսկվա տեսակամուրջի ձևաչափում կազմակերպված կլոր սեղանին մասնակցում են Հայաստանի Հանրապետության լրագրողները:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսներ հավատարմագրվելու համար. 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77։ --0-