ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքներին

02.03.2017, 11:04
Ուրբաթ` մարտի 3–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքները» թեմայով։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքներին
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ` մարտի 3–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքները» թեմայով։

Փետրվարի 26–28–ը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բելգիայի և ԵՄ մայրաքաղաք Բրյուսել։ Այցի ընթացքում նախագահը մի շարք հանդիպումներ է անցկացրել ԵՄ–ի և ՆԱՏՕ–ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահը հայտարարել է նոր իրավական փաստաթղթի` Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

Ասուլիսի բանախոսներն են.

– «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը

– ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-