ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրվելու դեպքում «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի ժամանակավոր կառավարության ձևավորմանը, գրում է «Ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։
«Թեև դաշինքը ամենասկզբից միացել է համաժողովրդական պայքարին և արդեն երկու անգամ է սատարում Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու հարցում, սակայն դաշինքը նպատակահարմար չի գտնում այս փուլում քաղաքական պատասխանատվություն ստանձնել ժամանակավոր կառավարության գործունեության համար»,– նշվում է գրառման մեջ։
Ըստ թերթի, «Ծառուկյան» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ընդդիմադիր ուժ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում