ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց, որ 2018 թվականի դեկտեմբերի 9–ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։
«Հայերը կարող են հպարտանալ, որ կարող են հասնել արդար ընտրությունների բարձր մակարդակի։ Անշուշտ, դա չի նշանակում, որ ընտրությունները կատարյալ էին, աշխատանքը պետք է շարունակվի»,– ասաց նա։
Загружается новость ...
"Право"
Սվիտալսկին նշեց, որ եթե հավատանք կառավարության ծրագրին և խորհրդարանի խոսնակին, ապա Հայաստանը պատրաստվում է արդիականցնել ընտրական համակարգը։
«ԵՄ–ն պատրաստ է շարունակել օժանդակությունն այդ գործընթացում»,– ասաց նա։
Դեկտեմբերի 9–ին կայացած ԱԺ ընտրություններում խորհրդարան անցան երեք քաղաքական ուժեր` «Իմ քայլը» դաշինքը (70,42%), «Լուսավոր Հայաստան» (6,37%) և «Բարգավաճ Հայաստան» (8,26%) կուսակցությունները։ -0-