Պուտինը զգուշացրել է Արցախի շուրջ համաձայնության խախտման վտանգավոր հետևանքների մասին

21.11.2020, 00:02
Պուտինը զգուշացրել է Արցախի շուրջ համաձայնության խախտման վտանգավոր հետևանքների մասին
Պուտինը զգուշացրել է Արցախի շուրջ համաձայնության խախտման վտանգավոր հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնության կատարումը խոչընդոտել փորձողները պետք է հասկանան, որ այս թաստաթղթի այլընտրանքային տարբերակը պատերազմն է, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Загружается новость ... "Лево"

«Ինձ համար անսպասելի էր այն, ինչ դուք հենց նոր հնչեցրի՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարումը խոչընդոտելու միտումների մասին: Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը մեկն է՝ պատերազմը»,- նշել է նախագահը խորհրդակցության ժամանակ Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության մասին խոսելիս:

«Եվ եթե, Աստված մի արասցե, դա կատարվի, ապա արյունը արդեն կլինի նրանց ձեռքերի վրա: Նրանց, ովքեր փորձում են տորպեդահարել այս պայմանավորվածությունը: Սա բոլորը պետք է հասկանան և իրենց հաշիվ տան այդ բանի մեջ»,- հայտնել է Պուտինը:

Ինչպես իր հերթին հայտնել է,ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը զգում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարարության իրագործումը խոչընդոտելու փորձերի առկայությունը և թույլ չտալու՝ դրան լիարժեք կայանալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, կա մի միտում, որը մենք զգում ենք, որի նպատակն է փորձել դանդաղեցնել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-իհայտարարությունը, թույլ չտալ, որ այս հայտարարությունն ամբողջությամբ կայանա, չնայած բոլորը ստիպված են խոստովանել, որ այն հաջողությամբ իրագործվում է: Մենք նաև նկատում ենք խաղաղապահ օպերացիայի բնույթը փոխելու փորձեր, որոնք դեռևս թաքնված են, բայց դրանք ևս տեղի են ունենում », - նշել է Լավրովը:

Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ՊՆ-ի, ԱԻՆ-ի և ռուս սահմանապահների հետ համատեղ մասնակցում են երկրի վրա իրադրության գնահատմանը: .

«[Մենք] համապատասխանաբար փոխկապակցում ենք այն ազդանշանները, որոնք ուղարկում ենք միջազգային կազմակերպություններին՝ խրախուսելով նրանց հնարավորինս ակտիվորեն առաջարկել իրենց հնարավորությունները հումանիտար հիմնախնդիրների շուտափույթ լուծման, հակամարտության գոտում մշակութային ժառանգության պահպանման համար», - հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը: -0-