Կիևը Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում. Ուկրաինայի ԱԳՆ

04.05.2015, 15:34
Ուկրաինան չի ճանաչում ԼՂ–ում մայիսի 3–ին կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանք ոչ լեգիտիմ է համարում, երկուշաբթի հաղորդվում է Ուկրաինայի ԱԳՆ–ի կայքում։
Կիևը Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում. Ուկրաինայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինան չի ճանաչում ԼՂ–ում մայիսի 3–ին կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանք ոչ լեգիտիմ է համարում, երկուշաբթի հաղորդվում է Ուկրաինայի ԱԳՆ–ի կայքում։

«Ուկրաինան չի ճանաչում այսպես կոչված «խորհրդարանական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել 2015 թ.–ի մայիսի 3–ին ԼՂ–ում և դրանք անօրինական համարում։ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող իրավական հետևանքներ ունենալ», – նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ուկրաինան կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Ադրբեջանի Հանրապետության ինքնավարության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ .

ԼՂՀ–ում կիրակի տեղի են ունեցել հերթական խորհրդարանական ընտրությունները։ Արցախի խորհրդարանը բաղկացած է 33 պատգամավորից: 22 տեղերը բաշխվում են համամասնական, 11-ը` մեծամասնական համակարգով։ Խորհրդարան կուսակցությունների ներառման ժամանակ սահմանված է ձայների 5 տոկոսանոց շեմը։

Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովն Արցախում մայիսի 3-ին անցկացված ընտրություններին մասնակցելու համար գրանցել էր յոթ կուսակցություն` «Ազատ Հայրենիք» (48 թեկնածու),  «Ազգային վերածնունդ» (14 թեկնածու), Արցախի ժողովրդավարական կուսակցություն (34 թեկնածու), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (վեց թեկնածու), ՀՅԴ (34 թեկնածու) «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):–0–