Հայկական ընդդիմությունը նախագահի հրաժարականը պահանջող հռչակագիր է ներկայացրել

25.11.2011, 20:01
Հայկական ընդդիմությունը նախագահի հրաժարականը պահանջող հռչակագիր է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ուրբաթ կայացած հանրահավաքի ժամանակ նախագահի հրաժարականի վերաբերյալ հռչակագիր է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից ներկայացված հռչակագրում ասվում է վարչապետի և նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում պետության ղեկավարի կողմից թույլ տված «պաշտոնական լիազորությունների չարաշահումների» մասին:

Ըստ Զուրաբյանի, փաստաթուղթը պատշաճ կերպով կձևակերպվի, և ընդդիմությունը մտադիր է հասնել դրա իրականացմանը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Ազատության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անջատվել է լույսը: Ընդդիմականները դրանում իրավապահ մարմիններին են մեղադրել:

Հանրահավաքի ժամանակ հայտարարել են, որ ՀԱԿ-ը դեկտեմբերի 10-ին երթ կանցկացնի՝ այն նվիրելով Մարդու իրավունքների օրվան: -0-