Ժակ Ֆորը (Jacques Faure) կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահը: Ֆորը կզբաղեցնի Բեռնար Ֆասիեի տեղը, ով իր առաքելությունը կավարտի այս տարվա վերջում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆորը մինչև վերջին ժամանակները զբաղեցնում էր Ֆրանսիայի դեսպանի պաշտոնը Ուկրաինայում:
Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա): -0-