Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՊՆ (ՖՈՏՈ)

20.06.2025, 13:34
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՊՆ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պն-ն։

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

MyCollages (15).jpg