«Օրինաց երկիր» կուսակցությունը նոյեմբերին կորոշակիացնի նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևաչափը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր «Օրինաց երկիր» կուսակցությունը նոյեմբերի առաջին կեսում վերջնական որոշում կընդունի 2008թ. նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկրի» կողմից ՀՀ ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ի քաղխորհրդի անդամ Արտաշես Ավոյանը։
Նրա խոսքերով, կուսակցության սեպտեմբերի 29 և 30-ի նիստերի ժամանակ, որոնց մասնակցեցին մոտ 70 կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, լսվեցին առաջարկություններ՝ կապված ՕԵԿ-ն սեփական թեկնածուի առաջադրման հետ։
«Մեր ստորաբաժանումների նշանակալի մասը հակված է նրան, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններին ներկայանա իր սեփական թեկնածուով՝ ի դեմս կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի»,- ասաց Ավոյանը։
Նա նաև ավելացրեց, որ որոշում է ընդունվել կուսակցության համագումարն անցկացնել հենց նոյեմբերի առաջին կեսին, որովհետև դեռևս շարունակվում են քաղաքական գործընթացները, միջկուսակցական և ներկուսակցական հանդիպումները, ինչպես նաև բնակչության հետ հանդիպումները։
«Այս գործընթացում ՕԵԿ-ի ակտիվ մասնակցության արդյունքում համագումարը կհրավիրվի նոյեմբերին»,- ընդգծեց Ավոյանը։
2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՕԵԿ-ը ստացավ ութ պատգամավորական հանձնագիր։
Երեք տարիների ընթացքում (2003-2006 թթ.) կուսակցությունը իշխող կոալիցիայի մի մասն էր, սակայն լքեց այն՝ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման հարցերում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Այս ամենի արդյունքում Ա. Բաղդասարյանը հրաժարվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից՝ հայտարարելով, որ «Օրինաց Երկիրը» դառնում է ընդդիմություն։
2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՕԵԿ-ը ստացավ ութ պատգամավորական մանդատ։--0—