Պետք է ամեն ինչ արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա Հայաստան․ Ալեն Սիմոնյան
04.03.2025,
12:40
Պետք է ամեն ինչ արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա Հայաստան անգամ, եթե այլ երկրից գործուղված է, ասել է Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Պետք է ամեն ինչ արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա Հայաստան անգամ, եթե այլ երկրից գործուղված է, ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Դա ոչ մի բան չի փոխում, ինքը մեր հայրենակիցն է, պետք է ամեն ինչ արվի, որ նա վերադառնա»,- ասաց նա այսօր ԱԺ–ում լրագրողներին։
«Դա ոչ մի բան չի փոխում, ինքը մեր հայրենակիցն է, պետք է ամեն ինչ արվի, որ նա վերադառնա»,- ասաց նա այսօր ԱԺ–ում լրագրողներին։
Սիմոնյանը վստահ չէ, որ Բաքվից ցուցադրվող տեսարանների պարագայում միջազգային որևէ դատարան կամ գործիչ կարող է դրական գնահատական տալ, թե Ադրբեջանում ընթացող դատավարությունն իրավական ուժ ունի։
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը ստիպում է նրան շարունակել մասնակցությունը կեղծ դատավարությանը։ Փաստաբանը հայտնել է, որ Վարդանյանի առողջությունը վտանգնված է և կոչ է արել աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը Բաքվում։