424.11
4.26
393.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պատմել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում

18:21
01 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին:

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ Ռուսաստանը Մինսկի խմբի ձևավորման օրից եղել է համանախագահող երկիր, միջնորդ երկիր, և այդպիսով ունեցել է որոշակի չեզոքություն պահպանելու պարտավորություն:

Միաժամանակ, նա անհեթեթություն է անվանել հայտարարություններն այն մասին, որ իր՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ կապը, որը նախկինում եղել է ավելի մտերիմ և դաշնակից Հայաստանի հետ, թուլացել է:

«Գիտեք, դա անհեթեթ մեղադրանք է: Որովհետև Ռուսաստանը ինչպես եղել է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի»,- հայտնել է Փաշինյանը:

Ընդ որում նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները և նախագահ Պուտինը մի քանի անգամ հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ռուսաստանն իր անվտանգային պարտավորությունները կկատարի: 

«Ղարաբաղի հարցում, ես արդեն ասացի, նախկինում էլ հենց Մինսկի խմբի ձևավորման օրից Ռուսաստանը եղել է համանախագահող երկիր, միջնորդ երկիր, և այդպիսով ունեցել է որոշակի չեզոքություն պահպանելու պարտավորություն: Եվ մինչև հիմա նրա այդ կարգավիճակը չի փոխվել»,- հայտնել է վարչապետը:

Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ շփումներին և մարտական գործողությունների սկզբից ԱՄՆ նախագահի հետ կապի բացակայությունից, Փաշինյանը նշել է, որ ինքը մշտական կապի մեջ է Ֆրանսիայի նախագահի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ, ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականի հետ:

«Մենք ընդհանրապես այս ընթացքում աշխատում ենք, որպեսզի ներկայացնենք միջազգային հանրությանը տեղի ունեցողի էությունը»,- նշել է Փաշինյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին
20:21
21 Մարտի 2024
Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը
Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ
11:49
21 Մարտի 2024
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր
Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ պետքարտուղարը կքննարկեն եռակողմ համագործակցության հարցեր