592.87
6.59
498.8
+8
Եղանակը Երևանում
Հայ

Մնացականյանը ռուս քաղաքագետներին հայտնել է Ղարաբաղում պատերազմի վարման Ադրբեջանի ոչ իրավաչափ մեթոդների մասին

12:29
13 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում ունեցավ ռուս փորձագետների և քաղաքագետների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:

Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:47
17 Նոյեմբերի 2020
Պուտին. Թուրքիային դժվար է մեղադրել ԼՂ հակամարտությունում միջազգային իրավունքի խախտման մեջ
Պուտին. Թուրքիային դժվար է մեղադրել ԼՂ հակամարտությունում միջազգային իրավունքի խախտման մեջ
23:00
17 Նոյեմբերի 2020
Պուտին. Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքներն անհիմն են
Պուտին. Փաշինյանին ուղղված դավաճանության մեղադրանքներն անհիմն են
22:46
17 Նոյեմբերի 2020
Պուտինը պատմել է, որ իրեն զարմացրել է Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի շուրջ՝ մարտերը դադարեցնելու Ալիևի համաձայնության ֆոնին
Պուտինը պատմել է, որ իրեն զարմացրել է Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի շուրջ՝ մարտերը դադարեցնելու Ալիևի համաձայնության ֆոնին
15:43
17 Նոյեմբերի 2020
Փաշինյանը Շավարշ Քոչարյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
Փաշինյանը Շավարշ Քոչարյանին ազատել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից
13:18
17 Նոյեմբերի 2020
Հայաստանի ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու ռազմական դրության վերացումը
Ռազմական դրության վերացումը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին
10:18
17 Նոյեմբերի 2020
Էրդողանն իր ժամանակացույցում ժամանակ չի գտել Պոմպեոյի հետ հանդիպելու համար
Էրդողանն իր ժամանակացույցում ժամանակ չի գտել Պոմպեոյի հետ հանդիպելու համար

20:50
16 Նոյեմբերի 2020
Փաշինյանը պետք է դատարանի առջև կագնի և քրեական պատասխանատվության ենթարկվի․ նախկին օմբուդսմեն (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանատվություն կրի Քրեական օրենսգրքով․ Լարիսա Ալավերդյան․ ՎԻԴԵՈ
20:35
16 Նոյեմբերի 2020
Հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ է արձակվել․ փաստաբան
Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով նիստը հետաձգվեց․ փաստաբան
18:06
16 Նոյեմբերի 2020
ԱԺ-ն կքննարկի Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին Սահմանադրական դատարան դիմելու հարցը (ՖՈՏՈ)
ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստում կքննարկվի Սահմանադրական դատարան բողոքարկելու հարցը` կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հետ
23:39
15 Նոյեմբերի 2020
Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը պետք է ենթարկվի խստագույն դատապարտման. ԱԳՆ
Ադրբեջանական բարբարոսության թիրախ դարձած Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու սրբապղծումը պետք է ենթարկվի խստագույն դատապարտման. ԱԳՆ
18:11
15 Նոյեմբերի 2020
ԱԱԾ–ն արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
ԱԱԾ–ն արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
01:26
14 Նոյեմբերի 2020
Լևոն Մնացականյան. «Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»
Լևոն Մնացականյան. «Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»