438.65
4.42
404.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել

09:09
29 Սեպտեմբերի 2020

 ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի և Կանադային արտգործնախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կրակի անհապաղ դադարեցմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերականգնմանը: Երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունները հրապարակվել են երկուշաբթի երեկոյան Ֆորին գրասենյակի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով ընթացող լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակավայրերի հրթիռակոծման և քաղաքացիական զոհերի մասին հաղորդագրությունները խիստ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմի և քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին պայմանավորվածությունը», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնության չընդունման սկզբունքի վրա և ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից սահմանված շրջանակում բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը:

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիովին աջակցում ենք համանախագահների երեկվա հայտարարությանը», - նշվում է համատեղ հայտարարության մեջ:


Կիրակի օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ ՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել բանակցությունները հակամարտության կարգավորման համար: ԵԱՀԿ-ն նաև հայտարարել է, որ իրավիճակի խաղաղ կարգավորումը միակ հնարավոր տարբերակն է:

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ: 
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 84 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան