ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին, ֆրանսիացի առաջնրոդը զրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի երկարատև և արդար լուծմանը հակամարտության բոլոր կողմերի համար:
«Նախագահը բավականություն է հայտնել ռազմական գործողությունների ավարտի հետ կապված՝ հիշեցնելով Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր ընկերության մասին, ինչպես նաև (հայտնել է) Լեռնային Ղարաբաղում բոլոր կողմերի համար երկարատև և ընդունելի քաղաքական լուծում գտնելու պատրատակամությունը»,- նշվում է նախագահական վարչակազմի հայտարարության մեջ: -0-.