ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։
Ինչպես գրում է «Ժամանակ» թերթը, հղում անելով իր աղբյուրին, Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման գլխավոր նպատակը գազի գնի քննարկումն է։
«Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ գազի գինն անփոփոխ մնա, քանի որ սակագնի աճը բացասական կազդի ոչ միայն բնակչության բարեկեցության մակարդակի, այլ նաև տնտեսության զարգացման վրա»,– գրում է աղբյուրը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում