ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:
Загружается новость ... "Лево"
«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:
Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը»,- նշվում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր Facebook-յան էջում:
Նա ընդգծել է, որ հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: -0-
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը...
Опубликовано Anna A. Naghdalyan Суббота, 17 октября 2020 г.