ՀՀ–ի և Ադրբեջանի պատվիրակությունները, երկու փոխվարչապետերի ղեկավարությամբ, այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի տարածք

05.09.2025, 20:59
ՀՀ–ի և Ադրբեջանի պատվիրակություններն այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի տարածք
ՀՀ–ի և Ադրբեջանի պատվիրակությունները, երկու փոխվարչապետերի ղեկավարությամբ, այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի տարածք

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2025թ. սեպտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։ 

2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով: 

Պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ: