ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահան Քերոբյանը նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հինգշաբթի՝ Հայաստանի նախագահի կայքում:
Загружается новость ... "Лево"
Քերոբյանը կփոխարինի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, որը նոյեմբերի 24-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: Հինգշաբթի պետության ղեկավարի կայքում հրապարակվել է նաև նրան պաշտոնից հեռացնելու հրամանը:
Վահան Քերոբյանը Menu Group սննդի առաքման ծառայության հիմնադիրն է:
Ավելի վաղ իրենց պաշտոնները լքել են Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը (այս պաշտոնի իրավահաջորդը Արա Այվազյանն է), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը (փոխարենը նշանակվել է Մեսրոպ Առաքելյանը), Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը (նրա պաշտոնը զբաղեցրել է Վահրամ Դումանյանը), Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (այս պաշտոնում նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը): -0-